Անշարժ գույքի շուկան շարունակում է զարգանալ՝ իր հետ առաջ տանելով տնտեսության բազմաթիվ այլ ճյուղեր։ Այս ոլորտում էլ պետք է զգոն լինել և պահպանել առաջարկի և պահանջարկի համամասնությունները`անշարժ գույքի գների կտրուկ աճերից ու անկումներից խուսափելու համար։
Այնուամենայնիվ, աշխարհում կան քաղաքներ, որոնք էլիտար բնակարանի (100-200 քմ տարածքով) 1 քառ․ մետրի արժեքով հայտնվել են ամենաթանկարժեքների թոփ տասնյակում․
Այսպես, 2024թ․ դեկտեմբերին Մոնակայում արձանագրվել է 100-200քմ տարածքով էլիտար բնակարանի 1 քառ․ մետրի ամենաբարձր գինը՝ $38,800:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Նյու Յորքը, որտեղ էլիտար բնակարանի 1 քառ․ մետրի գինը կազմել է $27,500։
Երրորդ հորիզոնականում է հայտնվել Հոնկոնգը, որտեղ 1 քառ․ մետրի արժեքը կազմել է $26,300։
Հինգերորդ հորիզոնականում է հայտնվել Ֆրանսիայի Սեն Ժան Կապ Ֆեռա քաղաքը, որտեղ 1 քառ․ մետրի գինը կազմել է $21,200։
Ցուցակը եզրափակում է Լոս Անջելեսը, որտեղ էլիտար բնակարանի 1 քառ․ մետրի գինը կազմել է $17,500։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում