40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուի եկամուտը կազմել է 275 միլիոն դոլար։ Նա արդեն երրորդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանշային ցուցակը։
Երկրորդ տեղում է NBA-ի «Golden State» ակումբի խաղացող Սթեֆեն Քարին՝ 156 միլիոն դոլարով, ով գերազանցել է Լեբրոն Ջեյմսի բոլոր ժամանակների եկամտային ցուցանիշը բասկետբոլիստների շրջանում։ Երրորդ տեղում է բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին՝ 146 միլիոն դոլարով, ով վերջին տարում երկու անգամ պարտվել է ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին և կրկին ավարտել կարիերան։
Տասնյակում ընդգրկվել են նաև՝
4. Դակ Փրեսքոտ (ամերիկյան ֆուտբոլ) — 137 մլն դոլար (NFL-ի ռեկորդ)
5. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) — 135 մլն դոլար
6. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) — 133,8 մլն դոլար (անձնական ռեկորդ)
7. Խուան Սոտո (բեյսբոլ) — 114 մլն դոլար (MLB-ի ռեկորդ)
8. Կարիմ Բենզեմա (ֆուտբոլ) — 104 մլն դոլար
9. Շոհեյ Օթանի (բեյսբոլ) — 102,5 մլն դոլար
10. Քևին Դյուրանտ (բասկետբոլ) — 101,4 մլն դոլար։