Բրիտանական լյուքս դասի սմարթֆոններ արտադրող Vertu ընկերությունը թողարկել է կրիպտոհեռախոս: Ներկայացված է մի քանի մոդել, գինը հասնում է $ 41,5 հազարի։
Նոր սարքի շնորհանդեսի տեսանյութը հրապարակվել է Vertu ընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում։
Հաղորդվում է, որ MetaVertu սմարթֆոնն աջակցում է Web2 և Web3 բլոկչեյն համակարգերին, թույլ է տալիս ստեղծել և պահել NFT-ներ։ Բացի այդ, սարքն ունի ներկառուցված կրիպտոդրամապանակ, ապակենտրոնացված հավելվածների շուկա և Ethereum մայնինգի հանգույցներ:
Vertu-ն իր նոր արտադրանքն անվանել է աշխարհում առաջին Web3 հեռախոսը: Ներկայացված է տասը մոդելների շարք, գինը տատանվում է $ 3,3 հազարից մինչև $ 41,5 հազարի սահմաններում։
Նշվում է, որ HTC-ն, Samsung-ը և այլ ընկերություններ մշակում են բլոկչեյնով աշխատող սմարթֆոններ, սակայն զանգվածային վաճառքներ չեն սկսել: Նմանատիպ սմարթֆոնի նախնական պատվերը բացել է Solana Labs-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում