Անշարժ գույքի գները, բանկերի վճարած հարկերն ու ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը․  Շաբաթը՝ թվերով. Տեսանյութ

1 Min Read

Թվեր, փաստեր և ֆինանսներ, ամփոփում ենք շաբաթը Banksnews.am-ի հետ:

Բանկերը 3-5 տարով հետաձգել են զեղծարարության հետեւանքով տուժածների պարտավորությունների մարումը: Այս մասին ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ՝ ի պատասխան զեղծարարություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիաների:

Ի դեպ, 2025թ․ հունվար – մարտ եռամսյակում ՀՀ առևտրային բանկերը պետբյուջե են փոխանցել 22%-ով ավելի շատ հարկ, քան 2024թ․ առաջին եռամսյակում։ Վճարած հարկերի ծավալնրը կազմել են շուրջ ֏28 մլրդ։

Գնանկումը անշարժ գույքի ոլորտում շարունակվում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025թ․-ի մարտի դրությամբ Երևանի Կենտրոն վարչական շրջանում  1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը կազմել է 893,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1% անկում։

Ի դեպ, 2025թ.-ի մարտին բազմաբնակարան շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 1,309: Գործարքները 72․7%-ը կատարվել են Երևանում՝ թվով 952 առուվաճառքի գործարք:

2025-ի 1–ին եռամսյակում շինարարությունը հյուրանոցային ոլորտում աճել է ավելի քան 81․8%-ով՝ հասնելով 1․8 մլրդ դրամի։ Այս մասին են փաստում վիճակագրական կոմիտեի տվյալները։

Հյուրանոցներ կառուցում ենք, բայց զբոսաշրջիկների թիվը չի ավելանում: 2025–ին ՀՀ այցելած զբոսաշրջիկների քանակը նվազել է ավելի քան 11 %-ով: Այս տարվա  հունվար-մարտ ամիսներին ՀՀ է այցելել 386,741 զբոսաշրջիկ`49,034-ով կամ 11.3 տոկոսով պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ Ի դեպ, 2025-ի առաջին 3 ամիսներին Թուրքիայից Հայաստան է այցելել 2422 զբոսաշրջիկ։

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով