ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Շենգավիթի թաղապետարանի ձերբակալված նախկին պաշտոնյաներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
«Պաշտոնյաներին կաշառք տալու համար մեղադրվող քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու համար մեղադրվող երկու նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ կալանքը»,–հայտնել են ՀԿԿ–ից։
Մայիսի 15-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ՝ այդ թվում Շենգավիթի թաղապետարանի 3 պաշտոնյա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում