Փողերի լվացման և ապօրինի ծառայությունների առաջարկով զբաղվող կազմակերպությունը հայտարարել է իր փակման մասին

1 Min Read

Haowang Guarantee անունով Telegram-ում գործող հարթակը, որը զբաղվում էր փողերի լվացման և ապօրինի ծառայությունների առաջարկով, հայտարարել է իր փակման մասին՝ մեսենջերում իր ալիքների արգելափակումից հետո։ Elliptic-ի տվյալներով՝ հարթակի գործարկումից ի վեր դրա միջոցով անցել է ավելի քան $27 միլիարդ USDT։

Հարթակը առաջարկում էր անձնական տվյալների գնում, տեխնիկական լուծումներ և կրիպտոարժույթի լվացման ծառայություններ՝ հիմնականում թիրախավորելով Հարավարևելյան Ասիայի հաճախորդներին։ Գործարքները կատարվում էին նաև իրենց թողարկած USDH ստեյբլքոյնի միջոցով, որի ստեղծողներին ԱՄՆ-ն առանձին մեղադրել է $4 միլիարդի լվացման մեջ։

Haowang-ի հետ միասին արգելափակվել են նաև փոքր ծավալներ ունեցող Xinbi Guarantee հարթակի ալիքները, որոնք նույնպես առաջարկում էին ապօրինի ծառայություններ։ Ընդհանուր առմամբ, այս հարթակների միջոցով իրականացվել են ավելի քան $35 միլիարդի գործարքներ։ Wired-ի տվյալներով՝ երկու հարթակներն էլ փորձում են վերականգնվել Telegram-ում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով