Դոնալդ Թրամփի որդիների հետ կապ ունեցող World Liberty Financial (WLFI) կրիպտոնախագիծը մեկ ամսում կարողացել է չիրականացված վնասը իր կրիպտոակտիվների ներդրումներից կրճատել ապրիլյան $145 մլն-ից մինչև $53 մլն, հաղորդում է EmberCN-ը։ Նույն ժամանակահատվածում կրիպտոմիջավայրի ընդհանուր կապիտալիզացիան աճել է մոտ 25%-ով։
WLFI-ն ներդրել է $347 մլն 12 կրիպտոակտիվների մեջ, ներառյալ ETH, WBTC, TRX, LINK, AAVE, ENA, MOVE, ONDO, SEI, AVAX, MNT և EOS։ Վերջին գնումը կատարվել է մայիսի 16-ին՝ 3,6 միլիոն EOS թոքեն՝ $3 մլն արժեքով։ Այս պահին պորտֆելի ընդհանուր արժեքը կազմում է մոտ $291 մլն։
- Կազմակերպության ամենախոշոր դիրքը ETH-ում է՝ կազմելով պորտֆելի 59%-ը։ WLFI-ն գնել է 67,2 հազար ETH միջինում $3.24 հազ. գնով։ Այդ դիրքն ապահովել է ամենամեծ վնասը՝ $43,5 մլն կամ -20%, նույնիսկ վերջին աճից հետո։
- Լավագույն արդյունք է տվել TRX թոքենը, որը աճել է 12,6%-ով՝ բերելով $1,26 մլն շահույթ։ Տոկենների աճի տեսանկյունից ամենաշահավետը SEI-ն է, որն աճել է մոտ 44%-ով։
- Ամենավատ արդյունքն ունեցել է MOVE թոքենը, որը ընկել է 65%-ով՝ Movement Labs-ի շուրջ սկանդալների ֆոնին։ Վնասը կազմել է $3,7 մլն։
2025 թվականի մարտին WLFI-ն անցկացրել է $590 մլն արժողությամբ թոքենսեյլ, որը դարձել է կրիպտոպատմության ամենամեծերից մեկը։ Նախագիծը դեռ չի գործարկել իր խոստացած DeFi հարթակը և հայտնի է միայն մեծածավալ կրիպտոգնումներով։ Այն ակտիվորեն առաջացնում են Թրամփի որդիները՝ Դոնալդ կրտսերը, Էրիկը և Բերոնը, որոնք հանդես են գալիս որպես web3 դեսպաններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում