Ռուսաստանի Բանկը բացառել է թոշակների և նպաստների վճարումը միայն թվային ռուբլով

1 Min Read

Սոցիալական վճարումները և բյուջետային աշխատողների աշխատավարձերը չեն վճարվի միայն թվային ռուբլով։ Այս մասին KP.RU-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Բանկի նախագահի տեղակալ Զուլֆիա Կահրումանովան։

«Ո՛չ, նման ծրագրեր չունենք։ Թվային ռուբլին լրացուցիչ հնարավորություն է, կամավոր ընտրության ձև»,- ընդգծել է նա։

Կենտրոնական բանկի փոխնախագահն ավելացրել է նաև, որ եթե մարդը չցանկանա օգտվել թվային ռուբլուց, նա կշարունակի օգտվել իր սովորած ծառայություններից։

Թվային ռուբլին Ռուսաստանի ազգային արժույթի երրորդ ձևն է։ Այն մշակվում է Ռուսաստանի Բանկի կողմից՝ որպես լրացում առկա կանխիկ և անկանխիկ գումարների ձևերին։

Թվային ռուբլին չունի թղթադրամի կամ բանկային հաշվին գտնվող փողի համարժեքը։ Այն գոյություն ունի որպես թվային կոդ։ Թվային ռուբլիները կպահվեն օգտատերերի անհատական էլեկտրոնային դրամապանակներում՝ Ռուսաստանի Բանկի հարթակում։

Թվային ռուբլու շրջանառության փուլային ներդրման մասին օրինագիծը հաստատվել է Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով պրոֆիլային հանձնաժողովի կողմից։ Նախաձեռնության համաձայն՝ վարկային կազմակերպությունները պետք է ապահովեն հաճախորդներին թվային ռուբլու հարթակում ծառայությունների մատչում։

Սկսած 2025 թվականի հուլիսի 1-ից՝ այդ պարտավորությունը պետք է կատարեն համակարգային կարևորություն ունեցող խոշոր բանկերը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով