Alliance DAO-ի համահիմնադիր Չաո Վանը X հարթակում հայտնել է, որ դարձել է խաբեբաների թիրախ՝ ենթադրաբար Coinbase բորսայում վերջերս տեղի ունեցած տվյալների արտահոսքի արդյունքում։
Նրա խոսքով՝ իրեն զանգահարել են մարդիկ, ովքեր ներկայանալով որպես բորսայի աշխատակիցներ, ասել են, թե իբր իր հաշիվը կոտրված է։ Խաբեբաները արդեն իսկ ունեին նրա անձնական տվյալները և զրույցի ընթացքում փորձել են ճշտել՝ որքան գումար ունի հաշվում։
Այնուհետև նրանք փորձել են համոզել նրան, որ իր կրիպտոարժույթը տեղափոխի իբր ապահով Coinbase Wallet՝ տրամադրելով seed-բառերի շարքը և օգնելով կարգավորել նոր դրամապանակ։ Այդպիսով, ունենալով այդ գաղտնաբառերը, խաբեբաները կարող էին անմիջապես դուրս բերել միջոցները։
Վանը, լսելով նրանց, ասել է, որ դա «անհեթեթ» սխեմա է, իսկ խաբեբաները պատասխանել են, թե միայն այդ օրը «վաստակել են» 7 միլիոն դոլար։
Ավելի վաղ Coinbase-ը հաստատել էր օգտատերերի տվյալների արտահոսքը և հայտնել էր, որ կփոխհատուցի նման հարձակումներից տուժածներին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում