Financial Times–ի տեղեկացմամբ՝ Inditex–ի (կառավարում է Zara, Massimo Dutti, Bershka, Pull & Bear և այլ բրենդներ) ռուսական բիզնեսի վաճառքի գործարքը նախատեսում է «առանց հետաձգման և անվճար» փոխակերպում ֆրանշիզային համաձայնագրի, ի շնորհիվ որի հագուստի ռիթեյլերը կարող է վերադառնալ երկիր:
Ըստ աղբյուրների՝ Inditex–ի և ռուսական ակտիվները ձեռք բերած լիբանանյան Daher Group–ի միջև կնքված պայմանագրում չկար հետգնելու (buy-back) իրավունքի կետ՝ սահմանափակ ժամկետով և միռի գներով: Սակայն պայմանագրով՝ շուկայի պայմանների փոփոխության դեպքում Daher–ը պարտավոր է «առանց դանդաղեցման» Inditex–ի հետ ֆրանշիզային համաձայնագիր կնքել:
«Գործարքի նպատակը մեր բիզնեսը վաճառելն էր՝ պահելով հնարավորությունը, որ կարողանանք շուկա վերադառնալ ֆրանշիզայի միջոցով», — Financial Times–ին նշել են իսպանական ընկերությունում:
Պարբերականի տվյալներով՝ Inditex–ի աշխատակազմն արդեն տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ուսումնասիրելու Daher–ի նոր բիզնեսն. նախկին Zara, Pull & Bear, Bershka և Stradivarius խանութներն այժմ կոչվում են համապատասխանաբար Maag, Dub, Ecru և Vilet:
2022թ. Inditex–ն հայտարարել էր Ռուսաստանի 502 խանութի փակման և առցանց վաճառքի դադարեցման մասին, սակայն ընկերության գլխավոր տնօրեն Օսկար Գարսիա Մասեյրասն էր ենթադրում՝ «այդ քայլը կարող է մեկ անգամ ևս վերանայվել՝ շահավետ պայմաններ ստեղծվելու դեպքում»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում