Թուրքիա կատարվող օտարերկրյա ուղիղ ներդրումներն աճել են 89.3-%ով

1 Min Read

Թուրքիայի նախագահականի ներդրումների և ֆինանսների  գրասենյակի ղեկավար Ահմեթ Բուրաք Դաղլըօղլուն հրապարակել է երկիր մտնող օտարերկրյա ուղիղ ներդրումների վերաբերյալ տվյալներ։ Նա մասնավորապես նշել է, որ սույն թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 89.3 % աճ և հասել է 3 միլիարդ դոլարի։

Նշվում է, որ 2025-ի մարտի դրությամբ օտարերկրյա ուղիղ ներդրումների տարեկան ծավալը կազմել է 13.1 մլրդ դոլար և այդ արդյունքով հասել է ամենաբարձր ցուցանիշին։

Թուրքիայում ամենաշատ ներդրումներ կատարած երկրների ցանկում Ղազախստանը զբաղեցրել է առաջին տեղը, Նիդեռլանդները՝ երկրորդ, իսկ ԱՄՆ-ն՝ երրորդ։

Վերոնշյալ երկրներին հաջորդում են Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Ադրբեջանը, Ավստրիան, Միացյալ Թագավորությունը և Լիբիան։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով