2025թ․ ապրիլին 2024թ․ ապրիլի համեմատ գնաճը հաստատվել է 3․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0․5% մակարդակում։
Ուսումնասիրենք իրավիճակը ՀՀ խոշոր քաղաքաներում․
2025թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների զգալի աճ դիտվել է Արտաշատում՝ 3․9%, Հրազդանում՝ 3․8%, և Իջևանում՝ 3․5%։
Այս տարվա ապրիլին նախորդ ամսվա համեմատ զգալի գնաճ է դիտվել կրկին Հրազդանում՝ 1․3%, Իջևանում՝ 1%, և Գյումրիում՝ 0․8%։
Ուսումնասիրենք գնաճը 2025թ․ ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ գլխավոր քաղաքներում հետևյալ ոլորտների մասով․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ կրթության ոլորտում գնաճը կազմել է 7․8%։ Իսկ ամենաբարձր գնաճը հաստատվել է Իջևանում՝ 13․7% և Կապանում՝ 10․3%։
Կրթության ոլորտում ամենամեծ գնանկումը նկատվել է Հրազդանում՝ 1․1%-ով։
Իսկ տրանսպորտի մասով գնաճը կազմել է 4․2%։ Այս ոլորտում ամենաբարձր գնաճը դիտվել է Գյումրիում՝ 4․7%, Հրազդանում և Երևանում՝ 4․6% և Գավառում՝ 4․4%։
Առողջապահության ոլորտում գնաճը հաստատվել է 3․3% մակարդակում։ Այստեղ ամենաբարձր գնաճը նկատվել է Արտաշատում՝ 9․2%, Իջևանում՝ 6․6%, Գավառում՝ 6․3%, և Հրազդանում՝ 6%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում