Օրերս Սաուդյան Արաբիա էր մեկնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը կարծես դարձել է աշխարհի համար մեկ բանագնացը։ Թրամփը, ինչ խոսք, հենց հենց այնպես չէր այցելել Սաուդյան Արաբիա. նպատակն է սաուդյան ներդրումներ տանել ԱՄՆ։
Փաստացի, Սաուդյան Արաբիան նոր էներգիա և ուժ է հաղորդելու ԱՄՆ տնտեսությանը՝ ապահովելով $1 տրլն-ի ներդումներ։
Սաուդյան Արաբիան դեռևս վաղ տարիներից հետաքրքված է ԱՄՆ տնտեսությամբ, որտեղ իրականացրել է բազմաթիվ ներդումային նախագծեր․
Այսպես, 2015թ․ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ում իրականացրել է թվով 7 ներդրումային ծրագիր։ Արդեն 2022թ․ ներդրումային ծրագրերի թվաքանակը հասել է 40 միավորի։
2025թ․ փաստացի ներդումային ծրագրերի թվաքանակը կազմել է 23 միավոր, սակայն նախատեսվում է այս թվաքանակը դարձնել 63 միավոր։ ԱՄՆ տնտեսության մեջ ներդումներ են անում սաուդյան 3 խոշոր ընկերությունները՝ Prosperity7, Aramco և Neom։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում