Ավստրալիայում գնաճը հասել է 1990 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին․ չորեքշաբթի հայտնել է Ավստրալիայի վիճակագրական բյուրոյի կայքը:
Այս տարվա հուլիս-սեպտեմբեր ընկած ընդամենը երեք ամիսների ընթացքում գներն աճել են 1,8%-ով, ինչը մեծապես պայմանավորված է անշարժ գույքի, գազի և կահույքի գների աճով։ Բնակարանների գներն այս տարվա ընթացքում աճել են 20,7%-ով։
Ըստ փորձագետի՝ շինարարության ոլորտում աշխատողների պակասը, ազդել է աշխատուժի ծախսերի աճի վրա, ինչն էլ ազդել է նոր տների գների աճի վրա տարվա երրորդ եռամսյակում:
Ըստ ABS-ի՝ ապրանքների գների աճ նկատվում է 1983 թվականից՝ տարեկան 9,6%, իսկ ծառայությունների արժեքի՝ 4,1%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում