Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ։
Հիշեցնենք, որ Շնեգավիթի թաղապետարանում ապրիլի 19–ին եւս ձերբակալություններ էին եղել, որի առիթով թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը գրել էր.
«Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։
Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռեմ»։