Ուկրաինան ավարտել է ԱՄՆ-Ուկրաինա վերականգնման հիմնադրամի գործարկման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը։
Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում հայտնել է առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
«Այսօր ես համապատասխան գրությունը հանձնեցի ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջուլի Դեյվիսին», — գրել է Սվիրիդենկոն։
Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է հիմնադրամի համատեղ կառավարում և ներդրումներ Ուկրաինայի տնտեսությունում։
Մեկ օր առաջ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր Միացյալ Նահանգների հետ հանքային պաշարների ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը, որն ավելի վաղ աջակցել էր Գերագույն ռադան։
Սվիրիդենկոն մանրամասնեց, որ Ուկրաինան հիմնադրամին կհատկացնի նոր վարձակալությունից և հանքանյութերի արդյունահանման լիցենզիաներից ստացված եկամտի 50%-ը։ Կառավարումը կիրականացվի հավասարության սկզբունքով։ Առաջին տասը տարիների ընթացքում ֆոնդը դիվիդենտներ չի վճարի։
Բոլոր եկամուտները նախատեսվում է վերաներդրել տնտեսությունում, այդ թվում՝ հանքային պաշարների և ենթակառուցվածքների զարգացման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում