Մեր նախորդ վերլուծությունում ուսումնասիրում էինք ԱՄՆ կառավարության արդյունավետության և տնտեսական ցուցանիշների կապվածությունը։ Անդրադարձ էր արվել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի այն մտքին, ըստ որի ԱՄՆ-ում տնտեսական խնդիրները պայմանավորված են այլ երկրների կառավարությունների բացթողումներով, որից տուժում է համաշխարհային տնտեսությունը։
Վերն ասվածը կարող է և իր հիմքերն ունի։ Հետևաբար, ուսումնասիրենք աշխարհի ամենաարդյունավետ համարվող կառավարությունների եռյակը․
Գծապատկեր 1․ Ամենաարդյունավետ կառավարությունները 2021 թ․-ին
2021 թ․-ին ամենաարդյունավետ կառավարությունը համարվել է Սինգապուրը, որն ունի առավելագույն փաստացի բալը՝ 2,3։ Վերջինս չի հասնում 2,5 բալ առավելագույն մակարդակին, սակայն համարվում է ամենաբարձր ցուցանիշը մյուսների համեմատ։
Հաջորդ հորիզոնականներում են Շվեյցարիան՝ 2,03 բալ, և Դանիան՝ 2 բալ արդյունքներով։
Աշխարհի ամենաարդյունավետ կառավարությունների եռյակը հետևյալն է․
Գծապատկեր 2․ Ամենաանարդյունավետ կառավարությունները 2021 թ․-ին
Ամենաանարդյունավետ կառավարությունն ունի Եմենը՝ -2,3 բալ։ Այս երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում։ Եմենը դարձել է Սաուդյան Արաբիայի և Իրանի հակասությունների զոհը. ավերածություններ, տնտեսական ճգնաժամ, քաղաքացիական պատերազմ և այլն։
Իրավիճակը բարդ է նաև Հայիթիում, որտեղ կառավարության արդյունավետության համաթիվը հաստատվել է -2,2 բալ մակարդակում։
Երրորդ տեղում է Սոմալին՝ -2,1 բալ ցուցանիշով։
Կառավարությունների արդյունավետության մակարդակով չի փայլում ԱՊՀ տարածաշրջանը․
Գծապատկեր 3․ Կառավարությունների արդյունավետություններն ԱՊՀ-ում 2021 թ․-ին
Կառավարման արդյունավետության բարձր մակարդակով առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են՝
- Վրաստանը՝ 0,65 բալ
- Ադրբեջանը՝ 0,25 բալ
- Ղազախստանը՝ 0,06 բալ
Ամենաանարդյունավետ կառավարությունները համարվել են
- Իրանը՝ -0,86 բալ
- Բելառուսը՝ -0,77 բալ
- Ղրղզստանը՝ -0,77 բալ
ԵՏՄ-ում,բացի Ղազախստանից, մյուս բոլոր երկրները գտնվում են բացասական տիրույթում։
Հայաստանը ամենաանարդյունավետ կառավարությունների շարքում զբաղեցրել է 3–րդ հորիզոնականը՝ -0,25 բալ արդյունքով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում