Մոսկվայի Թագանսկի շրջանի խաղաղ դատավորը 800 հազար ռուբլու վարչական տուգանք է սահմանել Amazon Web Services Inc-ին՝ որպես մեսենջերի սեփականատեր՝ Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված անվտանգության պահանջները չկատարելու համար: Այս մասին նշվում է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների պաշտոնական Telegram ալիքում:
«Մոսկվայի Թագանսկի շրջանի թիվ 422 դատական տեղամասի խաղաղ դատավորի որոշմամբ «Ամազոն Վեբ Սերվիսիզ Ինկ.» (Amazon Web Services Inc) ճանաչվել է վարչական իրավախախտում կատարած՝ համաձայն ՌԴ վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.39 հոդվածի 1-ին մասի (մեսենջերների ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից տեղեկությունների պաշտպանության ոլորտում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների չկատարում), և նշանակվել է վարչական տուգանք՝ 800 հազար ռուբլու չափով», — նշված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նույն խաղաղ դատավորն ըստ նույն հոդվածի նույնքան՝ 800 հազար ռուբլու տուգանք է նշանակել նաև Discord մեսենջերին:
2025 թվականի փետրվարին մոսկովյան դատարանը 2 միլիոն ռուբլու տուգանք էր նշանակել մեսենջերին՝ ռուսաստանցիների անձնական տվյալների լոկալիզացման պարտավորությունները չկատարելու համար: Նմանատիպ իրավախախտման համար Ռոսկոմնադզորը (ՌԿՆ) առաջին անգամ արձանագրություն էր կազմել Discord-ի դեմ 2025 թվականի հունվարին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում