«Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։
Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, և դրա դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն հանրության ակտիվ ներգրավվածությամբ, քանզի ձեր ակտիվ մասնակցությամբ ենք կառուցում արդար ու թափանցիկ հասարակություն։
Հիշե՛ք, որ միասին կարող ենք փոխել իրականությունը, ուստի՝ մի՛ լռեք կոռուպցիայի մասին, զանգահարե՛ք այսօր»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։