Մոտ ապագայում էլեկտրական մոտոցիկլետները կարող են չափազանց հանրահայտ դառնալ Ասիայում։ Ընդհանուր առմամբ, մոտոցիկլետները Թայվանում, Կամբոջայում, Թայլանդում, Ինդոնեզիայում և Հնդկաստանում ձեռք են բերել «ընտանեկան» փոխադրամիջոցի կարգավիճակ։ Այս երկրներում այն կարծիքին են, որ մոտոցիկլետներն ավելի հարմարավետ են և էժան, քան ավտոմեքենաները։
Ասիայում է գտնվում աշխարհում արտադրված մոտոցիկլետների կեսից ավելին։ Ասիական որոշ երկրներում նույնիսկ տարօրինակ է թվում, որ ընտանիքում կարող է գոնե մեկը մոտոցիկլետ չունենալ։ Թայլանդում, Վիետնամում, Ինդոնեզիայում և Մալայզիայում համապատասխանաբար 87 %, 86 %, 85 % և 83 % տնային տնտեսություններում գոնե մեկ մոտոցիկլետ առկա է։
Ներկայումս մոտոցիկլետները վարում են բենզինով, սակայն այս իրավիճակը փոխվելու հեռանկարներ ունի։
«Economist Intelligence Unit»-ի վերլուծաբան Արուշի Կոտեչան պնդում է, որ հատկապես էլեկտրական մոտոցիկլետների պահանջարկն աճելու է Ասիայում։ Այս միտումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի երկրների մի մասում բնակչության եկամուտները թույլ չեն տալու ձեռք բերել ավտոմեքենա։ Մյուս կողմից բենզինի գների մակարդակն իրապես կազդի ավտոմեքենաներ ունեցող ընտանիքների բյուջեի վրա։
Վերլուծաբանի կարծիքով, էլեկտրական մոտոցիկլետների պահանջարն Ասիայում կաճի մոտ 4 անգամ համեմատած 2021 թ․-ի արդյունքների հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում