Համաշխարհային տնտեսությունը դժվար է պատկերացնել առանց տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող խոշորագույն ընկերությունների։ 2025թ․ ներկա պահի դրությամբ $1 մլրդ և ավելի արժողությամբ ընկերությունների թվաքանակն աշխարհում կազմում է 5,552 միավոր։
Վերջիններիս բաշխվածությունը, ըստ տարբեր տարածաշրջանների, հետևյալն է․
$1 մլրդ և ավելի արժողությամբ ընկերությունների մոտ 39%-ը տեղակայված է Հյուսիսային Ամերիկայում։ Վերջինումս ընկերությունների զգալի մասը գործում է ԱՄՆ-ում՝ 1,873 միավոր, 228 ընկերություն գտնվում է Կանադայում և 28-ը՝ Մեքսիկայում։
$1 մլրդ և ավելի արժողությամբ ընկերությունների մոտ 30%-ը տեղակայված է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Մասնավորապես, 404 ընկերություն գտնվում է Ճապոնիայում, 348-ը՝ Հնդկաստանում և 216-ը՝ Չինաստանում։
$1 մլրդ և ավելի արժողությամբ ընկերությունների մոտ 23%-ը գտնվում է Եվրոպայում։ Մասնավորապես, 218 միավորը՝ Միացյալ Թագավորությունում, 143-ը՝ Գերմանիայում, 131-ը Ֆրանսիայում և 122-ը՝ Շվեյցարիայում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում