ՀՀ առևտրային բանկերը կրկին անգամ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում են։ 2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ առևտրային բանկերը պետբյուջե են վճարել 22%-ով ավելի շատ հարկ, քան 2024թ․ առաջին եռամսյակում։ Արդյունքում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի կողմից վճարած հարկերի ծավալները կազմել են շուրջ ֏28 մլրդ։
Յուրաքանչյուր բանկի մասով ունենք հետևյալ պատկերը․
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 12-րդ հորիզոնականում է հայտնվել Ամերիաբանկը, որ բյուջե է վճարել շուրջ ֏3․4 մլրդ հարկ։ Նկատենք, որ Ամերիաբանկի վճարած հարկերի ծավալները 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ աճել են 9%-ով։
16-րդ հորիզոնականում է Արդշինբանկը, որ 2025թ․ առաջին եռամսյակում վճարել է ֏3․3 մլրդ հարկ, որը 2024թ․ համադրելի ժամանակահատվածի համեմատ աճել է 40%-ով։
17-րդ հորիզոնականում է հայտնվել ԱյԴի Բանկը։ Վերջինիս կողմից վճարած հարկերի ծավալները 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ հունվար-մարտի համեմատ գերազանցել են շուրջ 3 անգամ՝ կազմելով ֏3․27 մլրդ։
1000 խոշոր հարկ վճարողների ցանկի 487-րդ հորիզոնականում է հայտնվել Մելլաթ բանկը, որը 2025թ․ առաջին եռամսյակում վճարել է մոտ ֏158 մլն հարկ՝ 2024թ, առաջին եռամսյակի համեմատ ապահովելով 7% աճ։
2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ վճարած հարկերի ծավալների 41%—ով անկում է արձանագրել Յունիբանկը, որը պետբյուջե է վճարել ֏1․3 մլրդ հարկ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում