Ուկրաինան զինվելու է ռուսական փողերով

1 Min Read

Եվրամիությունը առաջիկա շաբաթներին սառեցված ռուսական ակտիվներից ստացված 900 միլիոն եվրոն կօգտագործի Ուկրաինայի համար զենք և զինամթերք գնելու համար։

Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Չարլզ Ֆրիսը Բրյուսելում երկուշաբթի՝ մայիսի 12-ին, կայացած ԵՄ-Ուկրաինա պաշտպանական արդյունաբերության ֆորումում։

ԵՄ երկրները ևս 1 միլիարդ եվրո կհատկացնեն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրության համար։

Ավելի վաղ՝ մայիսի 8-ին, Եվրամիությունը Կիևին էր ուղարկել 1 միլիարդ եվրոյի տրանշ, որը ստացվել էր սառեցված ռուսական ակտիվների վերաինվեստիցիայից։ Տնտեսության հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի խոսքով՝ այս ծրագրի շրջանակներում Ուկրաինային 2025 թվականին տրամադրվող օգնության ընդհանուր ծավալն արդեն հասել է 6 միլիարդ եվրոյի։ Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է մոտ ապագայում այս աջակցությունը հասցնել 12 միլիարդ եվրոյի։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով