ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ՝ ԸՆԴԴԵՄ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ԱՆՀԵՏԱՑՈՒՄՆԵՐԻ

1 Min Read

Բեռների կորուստը շատ տարածված երևույթ է։ Վերջինս հանգեցնում է մեծ անախորժությունների։

Քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ գնում են արտերկիր հանգստանալու և իրենց հետ վերցնում են ամենակարևոր պարագաները և հանկարծ կորցնում են ուղեբեռը, որը հանձնել էին թռիչքից առաջ։ Այս խնդիրը լուծելու համար առկա են տարբեր հավելվածներ, որոնք տարեցտարի ավելի են կատարելագործվում՝ շնորհիվ վերջին ժամանակների տեխնոլոգիական նոր ձեռբերումների։

Օրինակ, Մոսկվայի տեխնոպարկերից մեկում ստեղծել են «RFID» պիտակներ, որոնք թույլ են տալիս վերահսկել ուղեբեռի շարժը։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս 70 %-ով նվազեցնել ճամպրուկների անհետացման դեպքերը։

Ոլորտի վերջին մտահղացումներից է խելացի ճամպրուկը, որի մեջ ամրացված է «GPS» թրեքեր։ Վերջինս թույլ է տալիս հաղորդել ճամպրուկի գտնվելու վայրը` բջջայինում առկա հատուկ հավելվածի օգնությամբ։

Share This Article
6 Comments