Հնդկական դեղագործական ընկերությունների բաժնետոմսերը անկում ապրեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացավ զգալիորեն նվազեցնել դեղատոմսով դեղերի գները ԱՄՆ-ում՝ 30%-ից մինչև 80%: Այս մասին գրում է Reuters-ը։
Հայտարարությունից հետո Nifty 50 ինդեքսը աճել է 2.5%-ով, մինչդեռ դեղագործական ընկերությունների բաժնետոմսերը հիմնականում անկում են ապրել՝ Sun Pharma-ն կորցրել է 4.6%, Biocon-ը՝ գրեթե 3%, Divi’s Laboratories-ը և Lupin-ը՝ 2%, իսկ Zydus Life-ը և Cipla-ն՝ 0.7%: NIPHARM-ի բաժնետոմսերը նվազել են 1.6%-ով։
ԱՄՆ-ն կազմում է Հնդկաստանի դեղագործական արտահանման գրեթե մեկ երրորդը, որը նախորդ ֆինանսական տարում աճել է 16%-ով՝ հասնելով մոտ 9 միլիարդ դոլարի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կստորագրի գործադիր հրամանագիր, որը դեղագործական ընկերություններից կպահանջի դեղերի գները նվազեցնել 30-80%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում