ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը շարունակում է նվազել. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

1 Min Read

Զբոսաշրջության ոլորտը տնտեսության առաջատար ճյուղերից է։ ՀՀ-ում ոլորտի զարգացման համար հսկայական գումարներ են ծախսվում, դե իսկ բնությունն ու պատմությունն իրենց հերթին մեր երկրի գրավչություններից են։ Այդուհանդերձ, ոլորտում նկատվող միտումներն այնքան էլ գրավիչ չեն։

Մասնավորապես, ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակը 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ նվազել է 11%-ով՝ կազմելով 386,741 մարդ։ Ընդ որում՝ ՀՀ ժամանած կին զբոսաշրջիկների թվաքանակը նվազել է 13%-ով, իսկ տղամարդկանց թվաքանակը՝ 0․1%-ով։

Միևնույն ժամանակ, ՀՀ -ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակը 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ աճել է 1%-ով՝ կազմելով 363,668 մարդ։ Ընդ որում՝ ՀՀ-ից մեկնած կին զբոսաշրջիկների թվաքանակը աճել է 2%-ով, իսկ տղամարդկանց թվաքանակը՝ 0․2%-ով։

Հետաքրքիրն այն է, որ 2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ եկած և ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակը գրեթե նույնն է. 23,073 զբոսաշրջիկով ավելի է ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակը։

Վիճակագրական տվյալների դիտարկման արդյունքում կարելի է ներկայացնել նաև ՀՀ-ից մեկնած և ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի բաշխումը` ըստ տարիքային խմբերի․

Այսպես, 2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի շուրջ 53%-ը, իսկ ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակի շուրջ 48%-ը՝ կազմում է 36-63 տարիքային խումբը։

ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի ամենամեծ անկումը՝ 17%-ով, դիտվել է 18-25 տարեկան զբոսաշրջիկների մասով։ Մյուս կողմից, ՀՀ-ից մեկնած զբոսաշրջիկների թվաքանակում ամենամեծ աճը՝ 17%-ով, ապահովել են 16-17 տարեկան զբոսաշրջիկները։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով