Ավելացող պետական պարտքը, կրճատվող արտահանումն ու միջին անվանական աշխատավարձը. Շաբաթը` թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

13 մլրդ 581 մլն դրամ․ ճիշտ այսքան է կազմում ՀՀ պետական պարտքը 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ՝ ըստ ֆինանսների նախարարի:  2024 թվականի դեկտեմբերի 31-ի համեմատ պետական պարտքն աճել է 4.4 տոկոսով:

Գանք տնտեսությանը: 65․4% և 51․2%-ով են նվազել համապատասխանաբար արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․ մարտին նախորդ տարվա մարտի համեմատ:

2025թ․ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում գրանցվել է  3․3% գնաճ, իսկ հունվարի  համեմատ` 0․5%։

Փոխարենը՝ 2025թ․ մարտին 2024թ․ մարտի համեմատ մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձն է  աճել՝ 8․3%-ով, իսկ 2025թ․ փետրվարի համեմատ՝ 17․1%-ով։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի մարտի դրությամբ միջին ամսական անվանական աշխատավարձը  կազմում է  ֏333,250 դրամ:

Շոշափելի աճ դատապարտվածների թվաքանակում: 2024թ. դատապարտվածների թիվը  կազմել է 6,179 մարդ` 2023թ․ համեմատ աճելով շուրջ 2 անգամ։ Ընդ որում՝ միայն Երևանում դատապարտվածների թիվը 2024թ․ 2023թ․ համեմատ աճել է 84%-ով՝ կազմելով 1,503 մարդ։

Եվ վերջում՝ ծխախոտի արտադրությանը վերաբերող  խստացումների  մասին: Ազգային ժողովից են հիշեցնում, որ արդեն ուժի մեջ է օրենքը, ըստ որի՝ նախորդ տարվա իրենց ամբողջ հասույթի շուրջ մեկ տոկոսը ստիպված կլինեն վճարել  այն տնտեսվարողները, ովքեր ծխախոտի տուփի վրա  չեն տեղադրի ծխելու հետևանքների մասին զգուշացնող գրաֆիկական պատկերներ։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով