Սեպտեմբերին անկանխիկ գործարք է կատարել շուրջ 46,000 կենսաթոշակառու և նպաստառու

1 Min Read

Կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում սեպտեմբեր ամսին շուրջ 41,740 կենսաթոշակառուի և նպաստառուի կատարած անկանխիկ գործարքների դիմաց պետբյուջեից փոխանցվել է ընդհանուր առմամբ շուրջ 118,8 մլն դրամ հետվճար։

🔹 2022 -ի սեպտեմբերին, ընդհանուր առմամբ, անկանխիկ գործարք է կատարել շուրջ 46,000 կենսաթոշակառու և նպաստառու:

📌ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ այս պահին 10 % հետվճարի ծրագրի շրջանակում գործընկեր բանկերն են՝ ԱԿԲԱ բանկը, ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը։

🔹Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

📍Հետվճարը գործում է նաև կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլև բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Կիսվեք այս հոդվածով