HSBC բանկը շուկայական կապիտալիզացիայով առաջ անցավ միջազգային կենսաֆարմացիայի ոլորտի AstraZeneca Plc ընկերությունից և երկուշաբթի օրը դարձավ Միացյալ Թագավորության ամենաթանկարժեք ընկերությունը։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը։
Հրապարակման տվյալներով՝ մայիսի 12-ի առևտրի ընթացքում AstraZeneca-ի բաժնետոմսերը նվազել են 5,8%-ով։ Ընկերության շուկայական արժեքը նվազել է՝ հասնելով 154 միլիարդ ֆունտ ստերլինգի (203 միլիարդ ԱՄՆ դոլար), մինչդեռ HSBC-ի կապիտալիզացիան աճել է 4%-ով՝ հասնելով 156 միլիարդ ֆունտի։
Նշվում է, որ AstraZeneca-ի բաժնետոմսերի անկումը հետևել է այլ դեղագործական ընկերությունների արժեթղթերի անկմանը՝ կապված ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի հայտարարության հետ, ըստ որի նա պատրաստվում է ստորագրել հրամանագիր՝ դեղատոմսով դեղերի գների նվազեցման նպատակով։
Միևնույն ժամանակ, եվրոպական բանկերի բաժնետոմսերը աճել են այն հաղորդագրությունից հետո, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են փոխադարձաբար նվազեցնել մաքսային տուրքերը 90 օրվա ընթացքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում