Volvo ավտոընկերությունը հետ է կանչում 450 հազար ավտոմեքենա՝ լուրջ անսարքության պատճառով, հաղորդում է carscoops.com-ը։
Խոսքը վերաբերում է 2021–2025 թվականներին թողարկված 10 մոդելների՝ Volvo C40, S60, S90, V60 և V60 Cross Country, V90 և V90 Cross Country, XC40, XC60 և XC90 ավտոմեքենաներին։ Որոշ դեպքերում, երբ միացվում է հետընթաց փոխանցումը, հետևի տեսախցիկի պատկերը չի ցուցադրվում էկրանին։ Փոխարենը հայտնվում է սխալ՝ «Տեսախցիկը ժամանակավորապես անհասանելի է» հաղորդագրությամբ։
Այս անսարքությունը վերացնելու համար ավտոմեքենաների տերերը պետք է այցելեն Volvo-ի պաշտոնական դիլերական կենտրոններ։
Ավելի վաղ՝ Ռոսստանդարտը հայտարարել էր Ռուսաստանում 2,200 Highlander քրոսովերների հետկանչի մասին՝ կապված հետևի նստատեղի շրջանակի դեֆեկտի հետ։ Վթարի դեպքում, երբ նստատեղի մի հատվածը ծալված է, ուղևորը կարող է դիպչել մետաղական շրջանակին, ինչը մեծացնում է վնասվածքներ ստանալու ռիսկը։ Բոլոր հետկանչվող մեքենաների վրա նստարանի շրջանակը կվերանայվի և կշտկվի։