Ռուսաստանի և Եգիպտոսի միջև առևտրաշրջանառությունը անցյալ տարի աճել է մեկ երրորդով՝ հասնելով ռեկորդային 9 միլիարդ դոլարի։ Այս մասին մայիսի 9-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։
«Եգիպտոսը Ռուսաստանի հիմնական գործընկերներից մեկն է Աֆրիկայում։ Անցյալ տարվա արդյունքներով երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 30%-ով՝ հասնելով ռեկորդային 9 միլիարդ դոլարի։ Իսկ այս տարվա առաջին երկու ամիսներին այն աճել է ավելի քան 80%-ով», — նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ռուս-եգիպտական միջկառավարական հանձնաժողովը շարունակում է գործել այս պահին։ Երկու երկրները նաև համատեղ խոշոր նախագծեր են իրականացնում։ Նախագահը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը և Եգիպտոսը համատեղ համակարգում են իրենց մոտեցումները միջազգային արդիական հարցերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Նա ասաց, որ ուրախ է քննարկել այս և ռուս-եգիպտական համագործակցության բազմաթիվ այլ արդիական հարցեր և ոլորտներ։
Իր հերթին, Եգիպտոսի նախագահը շնորհակալություն հայտնեց իր ռուս գործընկերոջը ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։ Նա նաև շնորհավորել է Պուտինին և Ռուսաստանի քաղաքացիներին Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։
Եգիպտոսի առաջնորդի խոսքով՝ երկու երկրները ամրապնդում են համագործակցությունը և անցկացնում քաղաքական խորհրդակցություններ։ Ադել Ֆաթթահ աս-Սիսին նաև հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը տեղի կունենա մայիսի 12-ից 14-ը, հաջող կլինի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում