ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը։
Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրները նշել են, որ Մոսկվայի վերականգնված դերը ԵՄ գազի շուկայում կարող է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ամրապնդմանը։
«Գազպրոմի» բաժնետոմսերը դրականորեն արձագանքեցին այս տեղեկատվությանը։ Մայիսի 8-ի ողջ օրվա ընթացքում գազային ընկերության բաժնետոմսերը աճի առաջատարների շարքում էին։
Եվրամիությունը շարունակում է գազ գնել Ռուսաստանից, բայց այժմ՝ հեղուկացված բնական գազի տեսքով, որը եվրոպական երկրներին մատակարարվում է «Թուրքական հոսք» խողովակաշարով։ Միաժամանակ, ռուսական գազի բաժինը ԵՄ ներմուծման մեջ նվազել է մինչև 19%, համեմատած Ուկրաինայում պատերազմի սկսվելուց առաջ գրանցված 40%-ի հետ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում