Եվրամիությունը գրեթե երկու միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնության համար

1 Min Read

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինային գրեթե 1.9 միլիարդ եվրո ռազմական օգնություն տրամադրելու մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

«Սա պատմական որոշում է, քանի որ Ուկրաինայի համար զենքը կգնվի Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտների միջոցով», — գրել է Շմիգալը իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ այդ գումարից 1 միլիարդ եվրոն կօգտագործվի այսպես կոչված «դանիական մոդելի» համաձայն՝ անմիջապես ուկրաինացի արտադրողներից զենք գնելու համար։

«Այսպիսով մենք ոչ միայն ամրապնդում ենք մեր պաշտպանվելու կարողությունը, այլև խթանում ենք տնտեսությունն ու նորարարությունը մեր ռազմարդյունաբերական համալիրում», — ասաց Ուկրաինայի վարչապետը։

Եվս 600 միլիոն եվրո կծախսվի հրետանու և զինամթերքի վրա, իսկ ավելի քան 200 միլիոն՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման վրա։

«Հատուկ շնորհակալություն Դանիային, Ֆրանսիային, Նիդեռլանդներին և Իտալիային, որոնք կիրականացնեն ուկրաինական 1 միլիարդ եվրոյի զենքի գնումը», — գրել է Շմիգալը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով