ԱՄՆ-ն պատրաստվում է երեք անգամ կրճատել չինական ապրանքների մաքսատուրքերը

1 Min Read

Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է չինական ապրանքների մաքսատուրքերը կիսով չափ կրճատելու հնարավորությունը։ The New York Post-ը, հղում անելով ԱՄՆ-Չինաստան առաջիկա բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին, գրում է, որ մաքսատուրքերը կարող են կրճատվել մինչև 50-54%:

Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ 50-54% սակագները համապատասխանում են Թրամփի կողմից խոշորագույն մանրածախ առևտրականների՝ Home Depot-ի, Walmart-ի և Target-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարված թվերին։

Երեքշաբթի օրը ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը և Պեկինը պատրաստ են Շվեյցարիայում անցկացնել առևտրային պատերազմի սրացումից ի վեր առաջին պաշտոնական տնտեսական բանակցությունները։ Վերջին փուլի ընթացքում Սպիտակ տունը բարձրացրեց չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև 125%, ինչը, նախկինում գործող մաքսատուրքերի հետ միասին, ընդհանուր դրույքաչափը կհասցնի 145%-ի։

Արդյունքում, ապրիլին Չինաստանից ԱՄՆ արտահանումը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 20%-ով։

Լրագրողների հետ զրույցում Ամերիկայի նախագահը նաև ասել է, որ չինական ապրանքների մաքսատուրքերը «կարող են միայն նվազել», նշում է The New York Post-ը.

«Նրանք [մաքսատուրքերը] այժմ կազմում են 145%, ուստի մենք գիտենք, որ դրանք կնվազեն: Կարծում եմ՝ մենք շատ լավ հարաբերություններ կունենանք»:

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունների միջև առաջիկա հանդիպման ժամանակ Հարավային Ասիայի այլ երկրների համար նախատեսված մաքսատուրքերը նույնպես կարող են կրճատվել մինչև 25%։

Երեկ հաղորդվեց, որ Մեծ Բրիտանիան առաջինն էր, որ առևտրային համաձայնագիր կնքեց ԱՄՆ-ի հետ Թրամփի սակագնային պատերազմի ֆոնին։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով