Ճապոնական Panasonic կորպորացիան որոշել է աշխատանքից ազատել 10 հազար աշխատակից՝ ինչպես Ճապոնիայում, այնպես էլ արտասահմանյան ներկայացուցչություններում, ծավալուն վերակառուցման ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնել է ճապոնական հասարակական հեռուստատեսությունը (NHK)։
Տելեվիզիայի տվյալներով՝ աշխատանքից ազատումները հիմնականում կվերաբերեն վաճառքի բաժիններին և մենեջմենթին։ Նշվում է, որ առաջիկայում Panasonic-ը պլանավորում է դուրս գալ հեռուստացույցների արտադրության ոլորտից, որը վերջին տարիներին դարձել է վնասաբեր։
Բացի այդ, կորպորացիան մտադիր է ամբողջությամբ վերանայել իր մոտեցումը կենցաղային տեխնիկայի նախագծման, արտադրության և իրացման հարցում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում