Չինաստան-Ռուսաստան առևտրաշրջանառության ծավալը 2025-ի հունվար-ապրիլին նվազել է 7.5%-ով՝ կազմելով $71.12 միլիարդ։ Այս մասին հայտնել է Չինաստանի մաքսային գլխավոր վարչությունը (ԳՏՎ)։
Վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ Չինաստանից Ռուսաստան արտահանումը 2025-ի առաջին չորս ամսում նվազել է 5.3%-ով և կազմել է $30.81 միլիարդ։ Միաժամանակ, Ռուսաստանից Չինաստան ներմուծումը նվազել է 9.1%-ով, հասնելով $40.31 միլիարդի։
ԳՏՎ վիճակագրությունից նաև հետևում է, որ ՌԴ-ի դրական առևտրային հաշվեկշիռը այս տարվա հունվար-ապրիլին նվազել է մոտ 14.5%-ով՝ կազմելով $9.5 միլիարդ, համեմատած 2024 թվականի նույն ժամանակահատվածի։
Ապրիլին երկու երկրների ապրանքաշրջանառությունը նվազել է 3.4%-ով մարտի համեմատ, կազմելով $17.81 միլիարդ։ Միևնույն ժամանակ, Չինաստանի արտահանումը Ռուսաստանին ամսական հաշվարկով աճել է 3.9%-ով՝ հասնելով $8.09 միլիարդի, իսկ Ռուսաստանի արտահանումը Չինաստան նվազել է 8.9%-ով, կազմելով $9.72 միլիարդ։
Ռուսաստանից Չինաստան արտահանվող հիմնական ապրանքները ներառում են՝ նավթ, բնական գազ և ածուխ։ Բացի այդ՝ պղինձ և պղնձի հանքանյութ, փայտ, վառելիք և ծովամթերք։
Չինաստանը Ռուսաստան է արտահանում լայն տեսականի՝ սկսած ավտոմեքենաներից, տրակտորներից, համակարգիչներից և սմարթֆոններից, ավարտած արդյունաբերական և մասնագիտացված սարքավորումների, ինչպես նաև խաղալիքների, հագուստի և կոշիկի։
2023 թվականին Չինաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը աճել է 26.3%-ով՝ հասնելով $240.11 միլիարդի, իսկ 2024 թվականին թարմացվել է ռեկորդը՝ ցուցանիշը հասել է $244.81 միլիարդի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում