Ռուսաստանում վաճառվել է ավելի քան 530 հազար օգտագործված ավտոմեքենա. Թոփ-10 բեսթսելերները

1 Min Read

 

2025 թվականի ապրիլին Ռուսաստանում ձեռք է բերվել 531 579 օգտագործված ուղևորափոխադրող ավտոմեքենա։ Սա 3%-ով պակաս է, քան 2024 թվականի ապրիլի ցուցանիշը, սակայն 13%-ով ավելի, քան նախորդ ամիսը՝ 2025 թվականի մարտը (470 961 մեքենա)։ Այս տվյալները ներկայացրել է «Автостат Инфо»-ն։

Օգտագործված ավտոմեքենաների շուկայում առաջատարը շարունակում է մնալ Lada-ն — ապրիլին Ռուսաստանում վաճառվել է 140,9 հազար այդպիսի մեքենա։

Երկրորդ տեղում է ճապոնական Toyota-ն՝ 51,2 հազար ավտոմեքենայով։ Նրան հաջորդում են կորեական Kia և Hyundai բրենդները՝ համապատասխանաբար 30 հազար և 29 հազար միավորով։ Տոպ-5-ը եզրափակում է ճապոնական Nissan-ը՝ 22,8 հազար վաճառքով։

Տարվա սկզբից մինչև ապրիլը ներառյալ Ռուսաստանում վաճառվել է 1 861 282 օգտագործված ավտոմեքենա, ինչը 3%-ով պակաս է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 922 386 մեքենա։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով