Ռուսաստանն ու Չինաստանը նախատեսում են զարգացնել միջբանկային կապերը

1 Min Read

Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը մտադիր են խորացնել միջբանկային համագործակցությունը և ընդլայնել հաշվարկները ազգային արժույթներով։ Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարությունը՝ նվիրված համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացմանը նոր դարաշրջանում՝ ի պատիվ ԽՍՀՄ-ի հաղթանակի Հայրենական մեծ պատերազմում, չին ժողովրդի հաղթանակի ճապոնական ագրեսիայի դեմ պատերազմի ժամանակ և ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակին, հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Երկկողմ շահավետ համագործակցությունն առաջ մղելու նպատակով կողմերը համաձայնվել են բարձրացնել ֆինանսական փոխգործակցության մակարդակը՝ զարգացնելով միջբանկային կապերը, ընդլայնելով ազգային արժույթներով հաշվարկները, և խորացնելով համագործակցությունը ապահովագրության, վարկանիշային գործակալությունների ու արժեթղթերի ոլորտներում», — ասվում է փաստաթղթում։

 

 

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով