Գյումրու բժշկական կենտրոնի վիրաբուժության բաժնի վարիչ Արմեն Նասիբյանը կալանավորվել է։ Այս մասին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամսով»,- ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է Գյումրու բժշկական կենտրոններից մեկի բաժնի վարիչը ապօրինի վարձատրություն ստանալուց անմիջապես հետո իրականացված քննչական գործողության ընթացքում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում