Բիլ Գեյթսի ստարտափը սպիրտից ավիավառելիք կստեղծի

1 Min Read

Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսի ընկերությունը 50 մլն դոլարի դրամաշնորհ է տրամադրել՝ սպիրտից էկոլոգիապես մաքուր ավիավառելիք արտադրող առաջին կոմերցիոն գործարանը հիմնելու համար։

Բիլ Գեյթսի կողմից հիմնադրված Breakthrough Energy ընկերությունը, որն աջակցում է կանաչ էներգիայի անցման նախագծերին, հայտարարել է էկոլոգիապես մաքուր ավիացիոն վառելիքի արտադրության՝ LanzaJet Freedom Pines Fuels գործարանի կառուցման համար ֆինանսական միջոցների հատկացման մասին։

Freedom Pines Fuels նախագիծը կդառնա աշխարհում ռեակտիվ շարժիչների համար սպիրտի արտադրության առաջին գործարանը։ Ընկերության գնահատմամբ՝ արտադրությունը կսկսվի արդեն 2023 թվականին, իսկ սպիրտի վրա հիմնված վառելիքին անցնելը կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 70 %-ով՝ հանածո ռեակտիվ վառելիքի համեմատ։

Նախագծի ամբիցիոզ նպատակն է տարեկան արտադրել ավելի քան 3,75 մլրդ լիտր էկոլոգիապես մաքուր ավիացիոն վառելիք։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով