ԱՄՆ-ի խոշոր առևտրային գործարքի վերաբերյալ Թրամփը մամուլի ասուլիս է հրավիրել

1 Min Read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիս է հրավիրել: Այսօր նա կներկայացնի առևտրային համաձայնագրերի մանրամասները։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։

«Վաղը ժամը 10:00-ին Օվալաձև աշխատասենյակում տեղի կունենա խոշոր մամուլի ասուլիս՝ մեծ, հարգված երկրի հետ կնքված խոշոր առևտրային գործարքի վերաբերյալ։ Սա բազմաթիվ հանդիպումներից առաջինն է», — ասվում է նրա հայտարարության մեջ։

Թրամփը չի մանրամասնել, թե կոնկրետ ում հետ է կնքվելու համաձայնագիրը։

«Ֆայնենշլ Թայմս»-ը (Financial Times /FT) մինչ այդ հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները մոտենում են առևտրային համաձայնագրի՝ Մեծ Բրիտանիայի պողպատի և ավտոմեքենաների արտահանման սակագնային քվոտաները կրճատելու համար։ Հրատարակությունը պարզաբանել է, որ ստորագրումը սպասվում է մեկ շաբաթվա ընթացքում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով