10 հաջողակ միտք` Անտուան դը Սենտ-Էքզյուպերիից

1 Min Read

Ձեզ ենք ներկայացնում  ֆրանսիացի գրող, բանաստեղծ և պրոֆեսիոնալ օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի մտքերից․

Քեզ փրկում է քո արած քայլը։ Հետո ևս մի քայլ, ու դա միշտ նույն քայլն է, որ վերսկսում ես․․․

Եթե ուզում ես նավ կառուցել, պետք չէ մարդկանց հավաքել, ծագրեր կազմել, գործ անել, գործիքներ բերել: Պետք է մարդկանց վարակել անծայրածիր ծովը տեսնելու ձգտումով: Այդ դեպքում նրանք իրենք կկառուցեն նավը:

Յուրաքանչյուրին իրեն բաժին ընկած տառաանքները թվում են ամենածանրը:

Կատարելությունն այն չէ,  երբ այլևս ավելացնելու բան չկա, այլ այն, երբ արդեն ոչինչ չի կարելի հետ վերցնել:

Կյանքը չփոձարկված արահետ է, որով մարդն անցնում է մենակ:

Մարդը բացահայտում է ինքն իրեն, երբ ուժերն է բացահայտում խոչընդոտի հանդիպելիս։

Դաստիարակությունը կրթության նկատմամբ առավելություն ունի. մարդուն դաստիարակությունն է կերտում:

Միայն վախն է տանում դեպի ինքնահաղթահարում:

Յուրաքանչյուրից պետք է պահանջել այն, ինչ նա կարող է տալ:

  Մարդն ի վերջո հարմարվում է ամեն ինչի։

Կիսվեք այս հոդվածով