Եվրոպայում գազի գները բարձրացել են Ասիայում պահանջարկի աճի և Նորվեգիայից մատակարարումների կրճատման ֆոնին։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Նշվում է, որ հիմնական ֆյուչերսները աճել են 4.3%-ով, սա վերջին ամսվա ընթացքում ամենամեծ օրական աճն է։
Չինացի ներմուծողները երկարատև դադարից հետո վերադարձել են հեղուկացված բնական գազի գնմանը սփոթ շուկայում՝ սրելով Եվրոպայի և Ասիայի միջև մատակարարումների համար մրցակցությունը։ Լրացուցիչ գործոն էր նավթի գների աճը, որի հետ կապված են որոշ գազային պայմանագրեր։
Միևնույն ժամանակ, Եվրոպայի ամենամեծ մատակարար Նորվեգիայի հանքավայրերում իրականացվող տեխնիկական սպասարկումը սահմանափակել է խողովակաշարերի հոսքը։ Իրավիճակը բարդացավ Եվրոպայում չպլանավորված անջատումների և ցուրտ եղանակի պատճառով, ինչը կարող էր հետաձգել պահեստային օբյեկտների լցումը, մասնավորապես՝ արևելյան շրջաններում։
Մինչդեռ, ԵՄ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ նոր գազային պայմանագրերի արգելք սահմանել, որը պետք է ուժի մեջ մտնի տարեվերջին։ Սա մինչև 2027 թվականը ռուսական էներգակիրներից լիովին հրաժարվելու ծրագրի մի մասն է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում