ԵՄ-ն սեղմում է օղակը Ռուսաստանի պարանոցի շուրջ. Bloomberg

1 Min Read

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթում կներառի 60 անհատի և կազմակերպության, ինչպես նաև 150 տանկեր, հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների ցանկում ընդգրկված տանկերների թիվը կաճի մինչև 300-ից ավելի, որոնցից բոլորին արգելվում է մուտք գործել եվրոպական իրավասությունների նավահանգիստներ։

Նշենք, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է արգելել ԵՄ երկրներին Ռուսաստանից ուրան և միջուկային վառելիք գնելը։

Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի վրա՝ համակարգելով իր գործողությունները ԱՄՆ-ի հետ։

Բարոն նշել է, որ ԵՄ նոր պատժամիջոցները նպատակ ունեն մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, եթե նա հրաժարվի համաձայնվել հրադադարին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու պատրաստակամության որևէ նշան չի ցուցաբերել։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով