Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել. ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

1 Min Read

Այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել։ Կոմիտեի աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ոստիկանության ծառայողներ են ձերբակալվել։

Ի պատասխան 1Lurer.am-ի հարցման՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կոմիտեից նաև հաստատեցին, որ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։

Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով