Տնտեսությունը՝ 2025թ․ մարտին․ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը շարունակվում է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

3 Min Read

 Հայաստանի շուրջ կատարվող իրադարձություններն այս կամ այն ձևով ազդեցություն են ունենում տնտեսության վրա՝ նպաստելով համապատասխան արդյունքների ձևավորմանը։ Ներտնտեսական իրադարձությունները շարունակում են կրել նախորդ երկու ամիսներին ձևավորված արդյունքները։  2025թ․ մարտ ամսվա սոցիալ-տնտեսական առանցքային ցուցանիշները հետևյալն են.

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2025թ․ մարտին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏219,340 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏32,920 մլն:

2025թ․ մարտին  առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏520,503 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏309,168 մլն արդյունքները:

2025թ․ մարտին ՀՀ-ում արտադրվել է 839 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի մարտին կազմել է ֏333,250: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ամսում կազմել են համապատասխանաբար $644 մլն և $1,031մլն:


Համաշխարհային բանկը նշում է Վրաստանում աղքատության նվազումը


Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2025թ․ մարտին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2024թ․ մարտին և 2025թ․ փետրվարին արձանագրված արդյունքների համապատասխան  մակարդակների հետ.

Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025թ․ մարտին նախորդ տարվա մարտի  համեմատ կազմել է 3․7%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11․9%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը 2025թ․ մարտին 2024թ․ նույն ամսվա համեմատ կազմել է շուրջ 17%, իսկ 2025թ․ փետրվարի համեմատ աճը կազմել է շուրջ 16%:

2025թ․ մարտին 2024թ․ նույն ամսվա համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 3․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 16․9%։ 2025թ-ի մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ծառայությունների ծավալի աճը կազմել է 10․1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 11․5%։

2025թ․ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 3․3%, իսկ հունվարի  համեմատ` 0․5%։
2025թ․ մարտին 2024թ․ մարտի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է  8․3%-ով, իսկ 2025թ․ փետրվարի համեմատ՝ 17․1%-ով։


Ֆիլհարմոնիկի 100-ամյակը կնշվի Hooverphonic-ի բացառիկ ելույթով և ԱրարատԲանկի սոցիալական առաքելությամբ


Արտահանման և ներմուծման ծավալները 2025թ․ մարտին նախորդ տարվա մարտի համեմատ նվազել են համապատասխանաբար 65․4%-ով և 51․2%-ով։ Մյուս կողմից 2025թ․ մարտին նախորդ ամսվա համեմատ արտահանման ծավալներն աճել են 20․2%-ով, իսկ ներմուծման ծավալները՝  կրճատվել 22․1%-ով ։

  • Ամփոփելով վերոգրյալ արդյունքները՝ նշենք, որ բավականին մտահոգիչ է արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների անկումը 2025թ․ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Բավականին ցածր ցուցանիշ է արձանագրվել առևտրաշրջանառության ծավալներում, ինչպես նաև զգալի անկումներ կան արտահանման և ներմուծման ծավալներում։
    Այս ամենով հանդերձ՝ զգալի աճ է նկատվում անվանական աշխատավարձերի մասով։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով