Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ Իլոն Մասկը անհրաժեշտ է համարում ստուգել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ФРС) ծախսերը։
Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման վարչությունը (DOGE), կառավարական ճոխության օրինակ է անվանել Վաշինգտոնում գտնվող Դաշնային պահուստային համակարգի կենտրոնակայանի թանկարժեք վերանորոգումը։ Նա նշել է.
«Քանի որ ի վերջո այս ամենը հարկատուների փողերն են, կարծում եմ՝ մենք անպայման պետք է ուսումնասիրենք՝ արդյոք Դաշնային պահուստային համակարգը իրոք ծախսում է 2,5 միլիարդ դոլար ինտերիերի դիզայների վրա»։
Bloomberg-ը փոխանցում է, որ Մասկի այս խոսքերը վերաբերում են ФРС-ի կողմից պլանավորված վերանորոգման նախագծին։
DOGE-ը սկսել էր ԱՄՆ բյուջետային ծախսերի լայնածավալ ստուգումները անմիջապես Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից հետո։ Սկզբում Մասկն արտահայտել էր ակնկալիք՝ կրճատել պետական ծախսերը 2 տրիլիոն դոլարով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում