Adidas AG-ն մտադիր է դադարեցնել իր համագործակցությունը ռեփերի և դիզայներ Քանյե Ուեսթի հետ՝ վիրավորական պահվածքի պատճառով։
Adidas-ը` Gap Inc.-ի և Balenciaga-ի հետ վաղաժամ կխզեն հարաբերությունները Ուեսթի հետ, ով այժմ հանդես է գալիս Ye կեղծանունով։
Ռեփերը հակասական հայտարարություններ է արել, ներառյալ հակասեմական գրառումները սոցիալական ցանցերում վերջին շաբաթների ընթացքում, և շարունակել է խզել հարաբերությունները իր կորպորատիվ գործընկերների հետ:
Yeezy-ի շարքը, որ համատեղ էր Ye-ի հետ, կազմում է Adidas-ի ընդհանուր վաճառքի մինչև 8%-ը: Նա քննադատության արժանացավ՝ կրելով «White Lives Matter» շապիկը Փարիզի Նորաձևության շաբաթին: Ավելի ուշ նրան արգելեցին մուտք գործել Twitter և Instagram՝ բազմիցս հակասեմական արտահայտություններ անելուց հետո:
Որոշ օգտատերեր կոչ են արել բոյկոտել Adidas-ի արտադրանքը, քանի դեռ Քանյե Ուեսթի հետ համագործակցությունը չի չեղարկվել։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում