Ապրիլին Tesla էլեկտրական մեքենաների վաճառքը կտրուկ նվազել է որոշ եվրոպական շուկաներում, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ սա այս մեքենաների նկատմամբ պահանջարկի անկման միտման արագացումն է։ Քանի որ եվրոպացիները նախընտրում են չինական էլեկտրական մեքենաները կամ բողոքում են Մասկի քաղաքական հայացքների դեմ։
Մասնավորապես, Շվեդիայում նոր Tesla մեքենաների վաճառքը ապրիլին նվազել է 80.7%-ով, ցույց են տվել ուրբաթ օրը հրապարակված ազգային տվյալները, մեկ օր անց այն բանից հետո, երբ Դանիայում գրանցվեց Tesla-ի վաճառքի 67.2% անկում, իսկ Ֆրանսիայում՝ 59.4% անկում, ինչը վաճառքի անկման չորրորդ ամիսն անընդմեջ է։
Ինչպես ընդգծում է հրատարակությունը, Շվեդիայում սա ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի հոկտեմբերից ի վեր, երբ գրանցվել էր 43 նոր Tesla մեքենա, ըստ Mobility Sweden-ի տվյալների։
Tesla-ի նոր մեքենաների վաճառքը Եվրոպայում մարտ ամսին նվազել է 28.2%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, չնայած տարածաշրջանում մարտկոցային էլեկտրական մեքենաների ընդհանուր վաճառքը աճել է 23.6%-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում