Կնկարահանվի սերիալ աղբավայրում Bitcoin-ներով կոշտ սկավառակ կորցրած բնակչի մասին

2 Min Read

Սերիալ կնկարահանվի Ուելսի բնակիչ Ջեյմս Հաուելսի մասին, ով աղբավայրում կորցրել է Bitcoin-ների $800 միլիոն արժողությամբ կոշտ սկավառակը։

Մեդիա ընկերությունը Lebul գնել է էկրանավորման իրավունքները Ջեյմս Հաուելսի իրական պատմության հիման վրա։ Վերջինս 2013 թվականին նետել էր աղբավայր մի կոշտ սկավառակ, որը պարունակում էր գաղտնաբառեր՝ մուտք գործելու դրամապանակ, որտեղ գտնվում էր ավելի քան 8,000 BTC (ներկայիս փոխարժեքով մոտ 800 միլիոն դոլար


Բրիտանական դատանարը մերժել է տղամարդուն աղբամավայրում փնտրել 8000 բիթքոյն պարունակող սկավառակը


Նախագիծը ներառում է վավերագրական սերիալ՝ «Թաղված բիթքոյնը. Ջեյմս Հաուելսի իրական գանձերի որսը» (The Buried Bitcoin: The Real-Life Treasure Hunt of James Howells) և փոդքաստ։ Ընկերությունը սերիալը բնութագրել է որպես «տեխնոթրիլլեր, որտեղ միլիարդ դոլար է դրված խաղադրույքի վրա»։ Սյուժեն ընդգրկելու է ոչ միայն սկավառակի որոնումները, այլ նաև իրավական վեճեր, բնապահպանական հարցեր և մշակութային ենթատեքստ։

Հաուելսը պատմել է, որ 2009 թվականին նա намайնել է ավելի քան 7,500 BTC։ Սակայն 2024 թվականին դատարանը մերժել է նրան թույլատրել աղբավայրի պեղումները, իսկ վերաքննիչ դատարանը ևս չի բավարարել պահանջը։ Ներկայումս Հաուելսը չի բացառում, որ կարող է գնել հողամասը ներկայիս սեփականատերերից։

Բրիտանացի թափոնների կառավարման մասնագետների գնահատմամբ՝ սկավառակը գտնելու շանսերը կազմում են 1՝ 902 միլիոնի դիմաց։ Սակայն Հաուելսը այս գնահատականին համաձայն չէ և պնդում է, որ ունի անհրաժեշտ բյուջե և տեխնոլոգիաներ, որպեսզի իրականացնի որոնումները։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով